Posted in Մայրենի

Աղբյուր

Posted on

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

պախրա-

  1. Եղնիկ, եղջերու:
  2. (փոխաբերական) Գեղեցիկ՝ նուրբ ու գեղակազմ կին, մարալ:

տոթակեզ-

  1. Շատ տաք՝ այրող՝ կիզող:
  2. Տոթից՝ սաստիկ շոգից այրված՝ կիզված:

2.Աղբյուրը որտեղի՞ց էր բխում:

ժայռի տակից

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:

սառնորակ

4. Առանձնացրո՛ւ բանաստեղծության՝ քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր:

ՕՐՀՆԱՆՔ

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանք

Ջրի նման երկարի՜…»։

5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

«Քոշինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Թող քո կյանքը երկար լինի

Posted in Մայրենի

Գիրք նվիրելու օր

Իմ ընկեր Սուրենը ինձ նվիրել է մի գիրք: Այդ գրքի անունն է <<ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ԵՎ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ>>: Ես այն շատ հավանեցի: Իսկ ես նրան հեքիաթների մի գիրք նվիրեցի, որի անվանումն է <<ԳՐԻՄ ԵՂՊԱՅՐՆԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ>>:

Posted in Ես և շրջակա

Ջուր

1.Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա:

2. Ջուրը բնության ամենատարածված նյութն է

3. Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ:

4. Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։

5. Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է

Posted in Մայրենի

Անխելք մարդը

Հ. Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միեւնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.
— Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,- հարցրեց գայլը։
— Գնում եմ աստծու մոտ,- պատասխանեց աղքատը,- դարդ ունեմ ասելու։
— Դե որ գնաս աստծու մոտ,- պատասխանեց գայլը,- ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչեւ ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
— Լա՛վ,- ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
— Ո՞ւր ես գնում, ախպեր,- հարցրեց աղջիկը։
— Գնում եմ աստծու մոտ։

— Երբ որ աստծուն տեսնես,- աղաչեց սիրուն աղջիկը,- ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
— Կասեմ.- խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեեւ ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
— Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,- հարցրեց չոր ծառը։ — Գնում եմ աստծու մոտ։
— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,- խնդրեց չոր ծառը,- աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց, մինչեւ գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալեւոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
— Բարի օր,- ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։ — Բարով եկար,- պատասխանեց աստված,- ի՞նչ ես ուզում։
— Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։
— Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,- ասաց աստված։
— Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,- ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, եւ աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
— Ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց չոր ծառը։
— Ասաց, քո տակին ոսկի կա. մինչեւ այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,- պատմեց մարդը։
— Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

— Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,- պատասխանեց աղքատը,- աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
— Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
— Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։
— Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։
— Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
— Հը՛, աստված ի՞նչ ասաց։
— Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց սոված գայլը։
— Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչեւ մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,- ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառարանի օգնությամբ։


Ապսպրել –պատվիրել ասել որ մյուս մարդը փոխանցի

թախանձել —խնդրել

2. Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

աղջիկ, աստված,գայլ, ծառ, մարդ

3. Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Ծառը ուրախ չէր, որովհետև չորանում էր:

Աղջիկը տխուր էր, որովհետև շատ հարուստ էր, բայց չուներ ընկեր, ում հետ կվայելեր իր ունեցածը:

Գայլը սոված էր:

4. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ ծառը, որովհետև բարի էր:

5. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը: Նշի՛ր:

-Աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ:

6. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր եւ փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

-Անխելք մարդ, ինչու չվերցրիր ոսկին:

7. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Մի օր մի աղքատ մարդ էր անցնում: Ասեց, որ գնում է աստծու մոտ: Ես ասեցի-
— Դե որ գնաս աստծու մոտ, ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչեւ ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
— Լա՛վ,- ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Մի օր նա վերադարձավ: Հեռվից հենց որ ես տեսա ճամփորդին, վազեցի առաջը կտրեցի։
— Հը՛, աստված ի՞նչ ասաց, ասեցի ես:
— Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեցի ես:
— Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչեւ մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,- ասացի ու կերա այդ անխելքին։

Posted in Մայրենի

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով։

Մի թուխ մանուկ դուրս է վազել,

Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես

Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,

Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն այգին կերթամ դալար,

Որ տերն է ժիր, մեջն այգեպան։

Գտի՛ր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր։
մանուկ —երեղա

դալար —կանաչ

2. Գտի՛ր հետևյալ բառերին իմաստով հակառակ բառեր։

ժիր —ծույլ

պաղ —ջերմ

3. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

Ամպոտ սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով։


4.  Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

Posted in English

08.02

The Little Red Hen

This is a Little Red Hen. Her name is Jen or Jen the Hen. Jen the Hen is very clever. Jen the Hen has got a family. She has got three little children-three little chickens. They live in a brown house in Green Street. Jen the Hen has got one son and two daughters. They are yellow. They are very, very nice. They like to run and jump. How Jen the Hen loves them all. They are a happy family. Jen the Hen has got three friends. They are a cat, a dog, and a duck.

This is the Cat. The Cats name is Pam, or Pam the CAt. She is a big grey cat. She lives in Green Street, too. This is a Dog. The Dog’s name is Tug, or Tug the Dog. He is black and white. He is very big. He lives in a dog house.

This is the Duck. The Duck’s name is Chuck, or Chuck the Duck. She is brown. She is big, too. She is a good swimmer. She lives near the lake.

Անծանոթ բառեր

live-ապրել

street-փողոց

swimmer-լողորդ

chicken-ճուտիկ

ask-հարցնել

near-մոտ

lake-լիճ

Թարգմանեք այս նախադասությունները։

Նա ունի /has/ մեծ ընտանիք։ He has a big family.

Ես ունեմ դեղին գնդակ։ I have a yellow ball,

Մենք ապրում ենք փոքր փողոցում։ We live in a little street.

Հետևյալ բարդ բառերը բացեք և ստացեք պարզ բառեր, և դրանցից երեքով կազմեք նախադասություններ,օրինակ՝ schoolbag– school-bag

class-room, sun-flower, dog-house, school-boy, foot-ball, basket-ball, note-book

I have a red notebook.

My dog has a doghouse.

I like football.

Posted in Հորինուկներ

Շիլաշփոթ

Մի անգամ Անբան Հուռին հանդիպում է Ձախորդ Փանոսին և սիրահարվում, որովհետև երկուսն էլ հիմար էին ու ծույլ: Մի անգամ Անբան ոՀւռին Փանոսին նվեր ուղարկեց: Փանոսը նամակից իմացավ, որ դա Անբան Հուռին է: Որոշեցին ամուսնանալ: Հարսանիքի օրը եկեղեցում տեսան շատ հեքիաթների հերոսների, որոնք նույնպես ամուսնանում էին, և տեղի ունեցավ շատ մեծ հարսանիք: Ամուսնացան աղվեսն ու գայլ, կկուն ու անհաղթ աքլորը, Կացին ախպերը և Կռնատ աղջիկը, Պոչատ աղվեսը և ուլիկը: Հյուր եկան Բարեկենդանը, Սուտասանը և Քաջ Նազարը: