Posted in Մայրենի

28.09 2023

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր: Քրքջալ-Չարախնդալ, մեկի անհաջողության՝ ձախողության վրա ծիծաղել: Անբիծ-Բիծ՝ կեղտ չունեցող:
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց: Ձկնիկը չար էր: Առուն լավն էր, բայց միամիտ էր:
  3. Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար: Ձկնիկն և առուն
  4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմի՛ր: Կապույտ երկինք, կապույտ ալիքներով առու, առվի մեջ ձկնիկը, հեռվում ծովը, երկար ճանապարհ,
  5. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
  6. -Առու, դու ինչքա՞ն երկար ես:
  7. -600 մետր եմ:
  8. -Դա շատ-շատ է:
  9. -Այդքան էլ շատ չէ:
  10. -Առու, ինձ տար քո ծայրից ծայր:
  11. -Լավ:
  12. -Տեսար, որ այդքան էլ երկար չեմ:
  13. Ճիշտ որ, շատ երկար չես:
  14. Դե, քեզ բարի ճանապարհ դեպի ծով:

Posted in Մայրենի

27.09

7.նախադասություներն այնպես դասավորիր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։2
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։4
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։7
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։1
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։3
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։8
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:5
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:6

8. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Անձրևը այստեղ գիշերը ժամը 4:04-ին կտրվել է։ Անսահման երկինքը մաքուր է։ Արևը պայծառ փայլում է։ Օրը շատ-շատ տաք է։ Մեր բակը շատ գեղեցիկ է ու խնամված: Մրգատու ծառերն արդեն ծաղկել են ու գեղեցկացրել մեր բակը։ Գույնզգույն ծաղիկները բացվել են ու անուշ բուրում են։ Մեր բակը վերջապես կանաչել է։

9․Կարդա առակը
Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:-V

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Գումարում։ Գումարման ստուգումը հանումով

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով
  • 672 + 672=1344
  • 91826 + 98=91924
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը1738 10475 3476
  • 99999 + 555 = 100554-V
  • 250 + 78970 = 79220-V
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50=6999

  1. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:175

  1. 4607 — * = 2278
  2. * — 1248 = 3358
  3. 3007 — * = 2085
  4. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով
    • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * *
  5. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկու օրում:
  6. Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է:

Posted in Մայրենի

Մատենադարան

Մատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից:+ Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:+
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով:+ Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ:+ Դրանցից շատերը մագաղաթից են:- Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:- Մարդիկ կային, որոնք     տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա:🤩  

 Նրանց անվանում էին գրիչներ:🤩 Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում:😁 Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:-
Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:+ Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:-
Ձեռագրերից շուրջ 14 հազարը հայերենէ:😀

­­­­­­ 2800-ը՝ օտար լեզուներով: Սրանց մեջ կան արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով մատյաններ:-Դրանք վերաբերում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, աշխարհագրություն, բժշկություն, իրավունք, մաթեմատիկա, տիեզերագիտություն և այլն:-
Հայ մարդիկ երբեմն իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը:++++
Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց  նման գերի տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել:+ Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են:-

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան . Իմ կարդացած առակները

«Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

-Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

-Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

-Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

  1. Ի՞նչն է այստեղ ծաղրված.

ա) ինքնավստահությունը
բ) հիմարությունը— V
գ) սնապարծությունը:

2. Նախադասությունները լրացրո՛ւ՝ պատասխանելով հարցերին:

Հեղինակի քեռին պատմում էր երկու արաբների պատմությունը:

Նրանք գնացել էին սար արջ որսալու:

Արջը հայտնվեց ուղիղ արաբի դիմաց:

3. Բացատրիր հետևյալ բառերը, կարող ես օգտվել բառարանից:

փառասիրություն-Փառասերի արարք՝ վարքագիծ՝ վարվելակերպ,արարք: —
հսկայական-շատ-շատ մեծ
դանդաղաքայլ-ծանրաքայլ

Posted in Русский

<<Путешествие Листочка»

Счастливо деревья живут. Широко. Тянутся к солнышку.Как-то раз из почки распустился маленький клейкий Листочек. С виду — такой же, как все. Но всё же какой-то особенный. Больше всех он резвился на ветру, сильнее всех прижимался к ветке в минуты непогоды. А ещё Листочку до всего было дело.

— Чем отличается весенний дождь от летнего? Почему березка даёт березовый сок и его пьют люди? Почему у осинки листья, а у ели и сосны иголки? – раздумывал Листочек.
Листочек рос-рос и превратился в настоящий большой Лист.
— Ого! А что, я ещё больше вырасту? – думал он.
Незаметно наступала осень. Из зелёных листья превратились в красные и жёлтые. Начался осенний листопад. Наш знакомый Лист оторвался от дерева, и, поддерживаемый ветром, понёсся далеко-далеко.
Лист крепко-накрепко закрыл глаза. Открыл их он только тогда, когда ветер стих. Лист оказался в стране, где все деревья – вечнозелёные. Вечнозелёные деревья рассказали Листу о том, что они никогда не сбрасывают свою листву.
Тут поднялся сильный ветер, он подхватил наш знакомый Лист, и перенёс его в родной лес. Там уже наступила зима, и деревья стояли без листьев. Увидев зазевавшийся прошлогодний Лист, юркая Белка унесла его в своё дупло.
Долгими зимними вечерами Лист рассказывал Белке о своём путешествии.

Задание:

Прочитайте и постарайтесь рассказать о путешествии Листочка.

Пользуясь ресурсами интернета ответьте на вопросы Листочка:

1.Чем отличается весенний дождь от летнего? Bесенний дождь пробуждающий.
2.Почему березка даёт березовый сок и его пьют люди? Береза дает сок весной, который повыщает иммунитет.
3.Почему у осинки листья, а у ели и сосны иголки? У ели и сосны иголки что бы потерять меньше воды и остаться зеленым.

Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Փակագծեր պարունակող արտահայտություններ

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

Ա. 324216- (4300-1200):5=323596

Բ. 2154-55 x (42240 : 60-704)=2154

  1. Հաշվի՛ր:

Ա. 8452 x 62 =524024

Բ. 1180 x 340=401200

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a = 3400:

Ա. 5642 x ( a – 3300)=564200

Բ. 9999 : ( a – 3391)=1111

  1. Փակագծեր դիր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

Ա. 600-(600-500)×5=100

Բ. 600-(300-500 : 5) = 400

5.Երբ կանգառում ավտոբուսից իջավ 7 ուղևոր և ավտոբուս
բարձրացավ 12 ուղևոր, ավտոբուսում ուղևորների թիվը դարձավ 24։
Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում մինչև կանգառ։19

6․ Գնացքը երկու օրում անցավ 1255կմ ճանապարհ։ Երկրորդ օրն
այն անցավ 25կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը։
Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկրորդ օրը։ (1255-25):2=615

Posted in Մայրենի

առաջադրանքներ

4. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Երեխաներն վազելով աղմկում են դպրոցում ։ Տատիկները տանը կարի մեքենայով գուլպաեն գործում : Մայրիկները մեծ սեղանի շուր ջդռսում նստած զրուցում են ուտելով : Կատուն բակում գնդակի հետ խաղում է վազելով: Շունը բակում անդատ կատվի վրա հաչում է: Հայրիկները գոռծից վերադառնում են ևպառկում : Իջնում է գիշերը բոլորը քնում էն :

5․Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում: Նա սառը, անտարբեր, աղմկարար է: Նրանից տհաճ հոտ է փչում, շատ կամակոր է ու կծան: Ուղտի բարուրությունը 2 մետր է, երկարությունը` 3 մետր, կշռում է մինչև 500 կիլոգրամ:
Ուղտին անապատի նավ են անվանում: Այս դիմացկուն կեն-անին լավ հարմարվել է անապատային կյանքին: Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում: Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին և գիշերվա ցրտին: Ուղտը սնվում է փշոտ թփերով, հիմնականում ուղտափշով, որ ուրիշ կենդանիներ չեն ուտում: Ուտելիքից ուղտի սապատներում առաջանում է ճարպի  պաշար, որի շնորհիվ նա կարող է մի քանի օր ոչինչ չուտել, այլ սնվել այդ ճարպով: Ուղտը ջուր քիչ է խմում: Նա միան-ամից կարող է խմել մինչև 57 լիտր ջուր: Անապատի բնակիչներն օգտագործում են նաև ուղտի կաթը, բուրդը, կաշին: Ուղտերը լինում են միասապատ և երկսապատ:

Ըստ «Ինչ է, ով է» մանկական հանրագիտարանի

6Կարդա և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:

Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:հետաքրէ-որովհոտ և շատ-շատ է

Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:

Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:

1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:

Posted in Մայրենի

19.09

1. Գրիր մեկ բառով․

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը: — ավոր, ինչ-որ որակ, ինչ-որ բան ունեցող

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Իջնել, բարձրանալ, թագավոր, մարդ, կրիա, այսօր, փախչել, ձեռք, անհամ, առյուծ, որսորդ, անմիջապես, հարցնել։

3․ Երկրորդ առաջադրանքի բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Ես տնից իջա և գնացի այգի խաղալու:

Ես բարձրացա բարձր ծառին:

Ես գնացի թագավորի դղյակ և տեսա թագավորին:

Ես տեսել էմ մի մարդու, որը պարելով իջնում էր աստիճաններով:

Ես գիտեմ, որ կրիան շատ դանդաղ է քայլում: