Posted in Հունվարյան ճամբար 2024, ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Վերջապես ձյուն տեսանք: Մեր խմբով գնացել էինք Սևաբերդ: Սևաբերդը սպիտակ էր դարձել, կարելի է ասել Սպիտակաբերդ: Այնտեղ շատ-շատ-շատ-շատ ձյուն կար, որ թաղվում էինք ձյան մեջ: Սրտներիս ուզածի չափ ձնագնդիկ խաղացինք, սահեցինք, ձյան մեջ թավալվեցինք: Եվ իհարկե թաց-թաց տուն վերադարձանք:

Posted in Հունվարյան ճամբար 2024

հունվարյան ճամբար 2024

Այսօր լրանում է մեր հունվարյան ճամբարի չորրորդ օրը։ Մենք այսօր առաջինը գնացինք մարզադահլիճ։ Հետո արեցինք ընկեր Սմբատի տված առաջադրանքը։ Հետո դրսում խաղացինք։ Հետո զինվորական առաջադրանքներ արեցինք և այսքանով էլ վերջացավ մեր հունվարյան ճամբարի չորրորդ օրը։