Posted in Մայրենի

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Տեքստային աշխատանք

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
  
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով:
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ Նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Ընձուղտը օրվա մեծ մասը անցկացնում է կանգնած։

2.Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

3.Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ -գնաց

4.Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ մեկ, տասնմեկ, հիթսուն:

2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
 մարդ ընձուղտ փոքրիկ
ձայն մանկապարտեզ անխնա
 բույս  հյութեղ
 ջուր  

3.Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Advertisement

կանաչ այգի

վայրի կենդանի

գեղեցիկ ընձուղտ

չար մարդ

4.Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։

Կրակի հետ խաղալ — վտանգավոր բան անել, ձեռք քաշել — հրաժարվել։

<<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

Կրակի մեջ ընկնել — փորձանքի մեջ ընկնել

ձեռքերը ծալել, նստել — ծուլանալ

Posted in English

MY FRIEND

Hello, I am Tigran. I am nine This is my friend. His name is Levon. Levon is nine. He is tall. He is taller than me. He has black short hair. He has a small nose and brown eyes. He likes to wear shorts and T-shirts. His favourite colour is green. We are good friends. 

Posted in English

My yesterday

I woke up at 8 am. I dressed, had breakfast that was a cup of tea and a toast with honey. I washed my hands and face and brushed my teeth. I went to school. After school I did my lessons and played chess. In the evening I walked in the park and had a rest. Then I watched TV. When I went to bed I read my book before I fell asleep.

Posted in Մայրենի

Հետքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին.

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն գտնվում է Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը լքել է քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը կանգնել էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: Այն հայտնի է «ընկնող» աշտարակ անունով և գտնվում է Իտալիայում:(1 միավոր)
  2. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: Աշտարակի շինարարությունը դադաեցվել է, քանի որ թեքվածություն է նկատվել հենց առաջին հարկը կառուցելուց հետո: Շինարարությունը անմիջապես դադարեցվել է, իսկ վարպետը լքել է  քաղաքը: (0,5միավոր)

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին. Ասում են, որ գիտնականը կանգնել էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: Գիտնականը կանգնել էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: (0,5 միավոր)

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից: (0,5 միավոր)

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: Ի սկզբանե աշտարակը պետք է լիներ ավելի բարձր 98մ և ունենար 10 հարկ ու պատշգամբներ: (0,5 միավոր)

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: Պիզայի աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն (0,5 միավոր)
  2. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: Պիզայի աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն (0,5 միավոր)
  3. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: երկար, թեք, ութհարկանի, աշխարհահռչակ, ստորերկրյա: (1 միավոր)

Posted in Մայրենի

Ինչու՞ են թռչուններին անհրաժեշտ փետուրները:

Առաջինը հարկավոր է նրա համար, որ պահպանեն տաքությունը:

Նրանց դա գեղեցկացնում է:

Նրանց դա օգնում է թրչել:

Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ նյութը: Շատ հետաքրքիր էր

Posted in Մաթեմատիկա

Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:

  • միավորների
  • տասնավորների
  • հարյուրավորների
  • հազարավորների
  • ոչ մի կարգում:

2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան

  • 999
  • 199
  • 789
  • 987
  • 989

 3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը

  • կմեծանա 2-ով
  • կփոքրանա 2-ով
  • կմեծանա 12-ով
  • կփոքրանա 12-ով
  • կմնա նույնը

4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:

  • 7
  • 18
  • 21
  • 28
  • 37

5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:

  • 8
  • 0
  • 5
  • 4
  • 6

6․ 48-թվի   5/8  մասը կլինի

  • 6
  • 24
  • 30
  • 20
  • 40

7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի

  • 12
  • 50
  • 24
  • 60
  • 36

8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

  • 2500
  • 2005
  • 2055
  • 2050
  • 2000

9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

  • 10
  • 22
  • 11
  • 5
  • 12

10․ Գծագրում ներկված է պատկերի

Подпись отсутствует
  • 5/9 մասը
  • 4/9 մասը
  • 4/5 մասը
  • 4/10 մասը
  • 4/12 մասը

11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը: 900

12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:17

13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը: 30

14․ AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը: 18սմ 6մմ

Подпись отсутствует

15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:45

16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը: 72

17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը: 144

Posted in Մայրենի

Լինում է, չի լինում մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է: Աղվեսը գալիս է, գլուխը մտցնում կաթի ամանը, կաթն ուտում: Պառավը վրա է հասնում ու ցաքատով տալիս է, ինձ կտրում է աղվեսից։ Աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում. 

— Տատի՛կ, տատի՛կ, պոչս ինձ տու՛ր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Պառավն ասում է. 

— Դե գնա իմ կաթը բեր։ 

Եվ աղվեսը ինձ ասում է -Դու էստեղ սպասիր, հիմա կովից կաթ բերեմ, տամ պառավին տամ, որ քեզ տա ինձ: Ասաց և գնաց: Հետո գալիս է, ես էլ ասում եմ.

— Ինչո՞ւ այսքան ուշացար:

Աղվեսն ասում է.

-Երկար պատմություն է, հետո կպատմեմ:

Կաթը տալիս է պառավին, ինձ վերցնում է պառավից, ինձ իրեն է կպցնում և գնում ենք իր ընկերների մոտ: Ու ոչ ոք չի նկատում, որ ես մի քիչ կարճացել եմ:

Posted in Մայրենի

3․ Գրի՛ր տեքստում նշված բառերի հոմանիշները։

սիրուն-գեղեցիկ

ճերմակ-Սպիտակ

շոգ-Տաք

թռչկոտել-ցատկոտել

4․ Գրի՛ր տրված բառերի հականիշները։

սիրուն —տգեղ

գրավիչ —անհրապույր

նուրբ —կոշտ

տաք —սառն

հաճելի —տհաճ

5․ Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն էին թիթեռը, թևիկները, ծաղիկները, նարգիզը, կակաչը, երիցուկը, երիցուկի թերթիկները։

Թիթեռ-սիրուն

թևիկներ-ճերմակ

ծաղիկներ-երփնագույն

նարգիզ-դեղին

կակաչ-կարմիր

երիցուկ-գեղեցիկ

թերթիկներ-նազուկ

6․ Տեքստից դու՛րս գրիր 3-ական գոյական, ածական, բայ։

թիթեռնիկ, երիցուկ, կակաչ։

սիրուն, նազուկ, դեղին։

թռչկոտել, փնտրել, գրավել։

7․ Տեքստից դու՛րս գրիր եզակի և հոգնակի թվով 2-ական գոյական։

թիթեռնիկ, վարդ

թևիկներ, ծաղիկներ

8․ Ամառային մի շոգ օր նա թռչկոտում էր երփնագույն ծաղիկների մեջ նախադասության մեջ նշի՛ր ենթական և ստորոգյալը։

9․  գեղեցիկ Թիթեռնիկը հաճույքով քնեց նախադասությանը բառեր ավելացրո՛ւ։

10․ Թիթեռների մասին 5 փաստ գրի՛ր՝ օգտվելով համացանցից։

Կան թիթեռներ, որոնց
թևերի թեփուկները շատ քիչ են կամ ընդհանրապես բացակայում են:

Շատ տեսակների էգը մեկ օրում կարող է ձվադրել 200-600-ից մինչև 30 000 ձու։

Համարվում է, որ կարգի մոտ 100 000 տեսակ դեռևս հայտնաբերված չեն:

 Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում տարածված տիզանիա ագրիպան (Thysania agrippina) համարվում է թևերի ամենամեծ բացվածքով թիթեռն աշխարհում։

Թևերի չափերը հասնում են 25 սմ-ի[7]։ Աշխարհի ամենամեծ թիթեռներից է նաև սատուրնիան Attacus atlas-ը՝ մինչև 24 սմ թևերի բացվածքով[9]։

Posted in Մայրենի

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և
տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման
գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
10

  • Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
    ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
    Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
    մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
    մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ
    մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է
    քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
    Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
    թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
    հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
    Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
    վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
    բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
    տեսնեք։
    Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
    երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
    Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
  • վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
  • Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
    անգամ եք գալիս։
  • Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
    առողջությունը հարցնել։
    Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
    վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
    հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
    փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։

  • Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
    Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
    ― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
    Գալիս են հինգ-վեց հոգի։
    ― Ինչի՞ համար եք եկել և գնում։
    ― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։
    Քահանան տեղը կանգնում է և ասում.
    ― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
    Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
    ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
    Կանչում են գործակատարին։
    Գալիս է գործակատարը։
    Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
    աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
    խղճին։
    Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
    հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
    Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
    Դահիճները տանում են կախելու։
    Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
    11
    ― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
    վաճառականը։
    Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
    գանգատ չունե՞ս։
    ― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
    Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
    կախեն։
    Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
    Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
    Դահիճները տանում են վաճառականին կախելու։
    Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
    Տղան ձայն չէ հանում։
    Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
    Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
    Տղան լացակումած ասում է.
    ― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
    որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
    նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
    Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
    Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
    վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
    Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
    տալիս վաճառականի գանգատին։