Posted in Մայրենի

Լինում է, չի լինում մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է: Աղվեսը գալիս է, գլուխը մտցնում կաթի ամանը, կաթն ուտում: Պառավը վրա է հասնում ու ցաքատով տալիս է, ինձ կտրում է աղվեսից։ Աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում. 

— Տատի՛կ, տատի՛կ, պոչս ինձ տու՛ր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Պառավն ասում է. 

— Դե գնա իմ կաթը բեր։ 

Եվ աղվեսը ինձ ասում է -Դու էստեղ սպասիր, հիմա կովից կաթ բերեմ, տամ պառավին տամ, որ քեզ տա ինձ: Ասաց և գնաց: Հետո գալիս է, ես էլ ասում եմ.

— Ինչո՞ւ այսքան ուշացար:

Աղվեսն ասում է.

-Երկար պատմություն է, հետո կպատմեմ:

Կաթը տալիս է պառավին, ինձ վերցնում է պառավից, ինձ իրեն է կպցնում և գնում ենք իր ընկերների մոտ: Ու ոչ ոք չի նկատում, որ ես մի քիչ կարճացել եմ:

Հեղինակ՝

ես Տիգրանեմ

Թողնել մեկնաբանություն